Friday, 12 06 2026
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա

Հաջորդ տարի ԵԽԽՎ-ում «Ժառանգությունը»՝ ի դեմս Փոստանջյանի ներկայացված չի լինի․ Գալուստ Սահակյան

Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում դրսևորած վարքագծի հարցով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը չցանկացավ մեկնաբանել Էթիկայի հանձնաժողով դիմելու անհրաժեշտության հարցը: «Ես ընդհանրապես մամուլում իմ կարծիքն այդ հարցի մասին հայտնել եմ և ասել եմ, որ չարժե ընդհանրապես այդ հարցը քննել կամ դրա մասին խոսել»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ նման մտադրություն չունեն և դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: «Իհարկե, չենք դիմելու: Առանց Էթիկայի հանձնաժողովի էլ էթիկան պարզ է, էլ ինչու ենք դիմում: Երբ ասում եք՝ պատվիրակության կազմից հանել-հեռացնել, դա այդպես չէ. մենք ունենք վեց խմբակցություններ, այդ պատվիրակության կազմում հինգ խմբակցություններ են, այսինքն՝ փոքր խմբակցությունում պիտի ռոտացիա արվի, ՕԵԿ-ն, օրինակ, հիմա անդամ չունի, դրա համար տարին մեկ անգամ ռոտացիա պիտի արվի»,- ասաց Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում սովորաբար ոչ թե պարտադիր է բոլոր խմբակցությունների ներկայությունը, այլ խնդիր է դրված, որ և ընդդիմությունը ներառված լինի պատվիրակության մեջ, և իշխանական կուսակցությունները: Այսօր, Սահակյանի խոսքերով, պատվիրակության մեջ ութ անձ են՝ փոխարինողների հետ միասին. երեքը ներկայացնում են իշխող ուժը, մյուս հինգն ընդդիմությունից են, մինչդեռ սովորաբար այլ երկրներում հակառակն է լինում:

«Սովորաբար առավել շատ ընդգրկված է լինում քաղաքական մեծամասնությունը և նաև ընդգրկված է լինում ընդդիմությունը, բայց պարտդիր չէ, որ բոլոր ընդդիմադիրները ներկայացված լինեն, միայն երկու կամ երեք հոգի»,- ասաց նա:

Ի դեպ, նշենք, որ մամուլում նախօրեին լուրեր էին շրջանառվում, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանին փոխարինելու է ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում