«Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո´Օ-ն որոշել է վերսկսել մրցելույթները Կամերունի ազգային հավաքականում:
Վաղը հարձակվողը կմիանա թիմին ու կսկսի նախապատրաստվել հոկտեմբերի 13-ին կայանալիք Թունիսի դեմ խաղին:
Խաղացողը նման որոշում է կայացրել Կամերունի գլխավոր քարտուղար Ֆերդինանդ Նգոյի հետ հանդիպումից հետո:
«Մեր երկրի գլխավոր մարդը ցանկանում է, որ ես վերադառնամ: Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք ու ամեն ինչ անենք, որ դուրս գանք Աշխարհի առաջնություն»,- ասել է Էտո´Օ-ն:





































