Երեկ արքայազներ Ուիլյամը և Հարին կատարել են արքայական ընտանիքի անդամի կարգավիճակի հետ կապված իրենց պարտականությունները, հաղորդում է Daily Mail-ը:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ուիլյամի նախաձեռնությամբ Բուքինգհեմյան պալատի մերձակայքում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին ֆուբոլային խաղը: Խաղին մասնակցել են երկրի հնագույն ֆուտբոլային ակումբները` Civil Service-ը և Polytechnic-ը:



Արքայազնն ինքը մասնակցել է ֆուտբոլային մարզումներին` կրելով ֆուտբոլի աստղ Ուեյն Ռունիի մարզակոշիկները:





Խաղից առաջ Ուիլյամը կատակել է` ասելով, որ եթե գնդակը դիպչի պալատի պատուհաններին, ապա մարզիկները պետք է պատասխան տան թագուհուն:

Իսկ այդ ընթացքում Հարին պաշտոնական այցով գտնվում էր ԱՄԷ-ում: Արքայազնը սեփական Sentebale բարեգործական հիմնադրամի պատվին կազմակերպված ընդունելության պատվավոր հյուրն էր:







Իսկ ընթրիքին Հարին շփվել է հաղորդավար Դենիզ Վան Օութենի և երգչուհի Ջոս Սթոունի հետ:










































