Երկար ժամանակ մենք չէինք լսել Փերիս Հիլթոնի երգեցողությունը: Նա որոշել է, որ ժամանակն է ուղղել իրավիճակը, և տեսահոլովակ է նկարահանել իր Good Time անվամբ նոր երգի հիման վրա, որի ձայնագրությանը մասնակցել է ռեփեր Լիլ Ուեյնը:
Twitter-ի իր էջում 32-ամյա Հիլթոնը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին դրական գնահատականների համար:
Երգը կդառնա Փերիսի նոր ալբոմի թրեքը: Ալբոմը կթողարկվի տարվա վերջում:









































