Թերթի հավաստի աղբյուրների համաձայն՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը Արարատի մարզի Խարբերդ գյուղում երկրորդ փողոցն է գնել:
«Երեկ այս մասին փորձեցինք տեղեկատվություն ստանալ Խարբերդի գյուղապետարանից, որտեղ, ցավոք, մեր հեռախոսագանգերին չպատասխանեցին»,- գրում է թերթը և հավելում. «Ընդ որում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, որի անդամներ են դարձել նաև հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ հումորիստներ: Թերթը հիշեցնում է նաև, որ այս աղանդի ներկայացուցիչներն իրենց կենտրոնական հավաքատեղին են կառուցում Երևանի Թբիլիսյան 9/1 հասցեում:









































