Հնդկաստանում մարմնավաճառներն անցել են հատուկ նախապատրաստական կուրսեր, որպեսզի սովորեն իսկական դրամական միավորները տարբերել կեղծերից` վատ տեսանելիության պայմաններում: Այս մասին գրում է News կայքը:
Գիշերային թիթեռնիկների խոսքերով` ակումբներում թույլ լուսավորությունը ձեռնտու է խարդախներին, ովքեր սիրային հաճույքների համար վճարում են կեղծ թղթադրամներով:
Իմանալով այս մասին` Committee for Indomitable Women կազմակերպությունը որոշել է օգնել կանանց և հատուկ դասընթացներ կազմակերպել «կարմիր լապտերների» թաղամասում, որտեղ աշխատում են մոտ 8000 մարմնավաճառներ:
«Մեր դասընթացների ընթացքում մենք կանանց բացատրել ենք` ինչպես օգտվել դրամական միավորների ուլտրամանուշակագույն դետեկտորներից և առաջին հերթին ինչին ուշադրություն դարձնել: Չէ՞ որ մեր դասընթացների մասնակիցների մեծամասնությունն իմանում է, որ իրեն խաբել են, երբ գումարները ցանկանում է բանկում պահել»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչ Սամարաջիթ Ջենան:













































