«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ Բրանիսլավ Իվանովիչի հետ միջադեպից ու տասխաղյա որակազրկումից հետո բնավորությամբ ավելի հանդարտ է դարձել:
«Քրիսթալ Փելըս»-ի դեմ խաղում Սուարեսը դաշտ դուրս եկավ նորածին որդու ու երեք տարեկան աղջկա ուղեկցությամբ:
«Ես շատ ավելի հանգիստ եմ դարձել: Ինքնաքննադատությունն օգնում է տիրապետել հույզերիս, չեմ ուզում լինել այնպիսին, ինչպիսին առաջ էի: Ընտանիքս ստիպեց ինձ մտածել պահվածքիս մասին: Հիմա, երբ խաղադաշտում եմ, միշտ մտածում եմ նրանց մասին»,- ասել է Սուարեսը:









































