«Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հերքել է այն լուրերը, ըստ որոնց «Բայեր»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում չխաղալու պատճառը գլխավոր մարզչի հետ խնդիրներն է:
Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված խաղում Ռոբենը պահեստայինների նստարանին էր մնացել ու դաշտ դուրս եկավ միայն 71-րդ րոպեին:
«Իհարկե, ես կուզենայի դաշտ դուրս գալ մեկնարկային կազմում: Դա ցանկացած ֆուտբոլիստի ցանկությունն է:
Բայց խաղին նախորդված վերջին մարզման ժամանակ ես որոշ անհարմարություններ զգացի մկաններիս հատվածում: Դա գլխավոր պատճառն էր, որ ազդեց Գվարդիոլայի որոշման վրա: Գվարդիոլայի հետ ոչ մի խնդիր չունեմ»,- ասել է Ռոբենը:










































