Mercedes-Benz-ի նոր մոդելի մեքենայի գովազդը կոչ է անում չվաճառել հոգին մեքենան գնելու համար, քանի որ այն մատչելի է: CLA-դասի նոր մեքենան արժե 29 հազար դոլար:
Գովազդի հերոսը մի երիտասարդ է: Նա ռեստորանի պատուհանից նկատում է նոր մեքենայի գովազդային ցուցանակը և տարվում դրանով, երբ իր դիմաց հայտնվում է Սատանան ու փորձում նրան գայթակղել աղջիկների բանակով, համբավով և այլ շքեղություններով՝ հոգին վաճառելու դիմաց:
Մեքենան շուտով հասանելի կլինի:








































