Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե սրճարան-խանութում ինչ-որ մեկը գժվեր և ցուցադրեր տելեկինետիկ ուժեր: «Քերի» (Carrie) ֆիլմի ռիմեյքի թողարկման առիթով Նյու Յորքի սրճարան- խանութներից մեկը հաճախորդներին, որոնց դերում հանդես են եկել դերասանները, պատժել է մոգական ուժերով: Իրական հաճախորդներն իրադարձություններին սարսափով են հետևել: Այս մասին հայտնում է Metro-ն:
Չնայած այդ ամենին՝ ոչ ոք դուրս չի փախել, փոխարենը նախընտրել են տեսնել, թե հետո ինչ է կատարվելու:
Երեկ համացանցում հայտնված տեսանյութն արդեն մոտ 2.5 մլն դիտում է ունեցել:








































