Դանիայի քաղաքացիներն արդեն երկրորդ անգամ նվաճել են աշխարհի ամենաերջանիկ ժողովրդի կոչումը: Նրանք երջանիկ են հարցերը քաղաքավարությամբ լուծելու շնորհիվ: Տեսանյութի հերոսը գող է, ում քանդակագործը դաս է տալիս ամենաքաղաքավարի կերպով, որ երբևէ կարող եք տեսած լինել:
Դանիացի քանդակագործը նկարահանել է իր քանդակած վարդագույն փայտե պոնին վերադարձնելու ջանքերը: Այն անհետացել էր այգուց: Եղել էին ականատեսներ, որոնց մատնանշած հետքերով էլ գնացել էր Թոմասը: Այս մասին հայտնում է Metro-ն:
Նա ծեծել էր Մայքլի դուռը, խնդրել վերադարձնել պոնին: Նրա քաղաքավարությունից շոյված Մայքլը չի հերքել, որ ինքն է գողացել այն, խոստովանել է մեղքը, նույնիսկ օգնել Թոմասին՝ իջեցնել պոնին աստիճաններով ու տեղավորել քարշակի վրա:









































