Բելգիայի իշխանությունները անցկացնում են մեծամասշտաբ քննարկումներ էվթանազիայի մասին 2002թ. ընդունված օրենքում փոփոխություններ կատարելու համար:
Նոր փոփոխությունները կառնչվեն երեխաներին: Կառավարության հիմնական նպատակն էվթանազիան անբուժելի հիվանդություններով տառապող անչափահաս երեխաների համար օրինականացնելն է, հատկապես նրանց համար, որոնք ի վիճակի չեն համաձայնություն տալ:
Միաժամանակ, կառավարության քննարկումներին զուգահեռ հասարակական կարծիքի հետազոտության ինստիտուտը բնակչության շրջանում հարցում է անցկացրել այդ փոփոխությունների վերաբերյալ:
Այս շաբաթ հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 75%-ը հավանություն է տալիս անչափահասների էվթանազիային: Ընդհանուր առմամբ՝ 38%-ը «կողմ» է, 36% -ը՝ «ավելի շատ կողմ, քան դեմ», հայտնում է Le Soi-ը:








































