Wednesday, 24 06 2026
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Մաքսային միությանը անդամակցելով կորուստներ կլինեն. Արարատ Զուրաբյան

Վերակազմավորվող ՀՀՇ կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը, խոսելով Հայաստանի ՄՄ անդամակցությունից, նշեց, որ իշխանությունը գնաց այն ճանապարհով, որ մի քիչ զարմանք է առաջացնում, քանի որ մինչև սեպտեմբերի 3-ը հստակ գնացինք Եվրոպա, բայց մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվեց, և հիմա գնում ենք ՄՄ:

Արարատ Զուրաբյանի կարծիքով` Հայաստանի համար եվրոինտեգրումը շատ կարևոր էր, հիմա մենք դուրս մնացինք այս գործընթացից, և միայն մենք դուրս մնացինք, քանի որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը շարունակում են այս գործընթացը և, ըստ ամենայնի, կնախաստորագրեն:

Անդրադառնալով նրան, թե ինչ է Մաքսային միությունը, նա նշեց, որ որևէ մեկը չի կարող ասել այդ մասին: Ըստ նրա` կորուստներ կլինեն:

Արարատ Զուրաբյանն արդեն մեկ կորուստ արձանագրել է: Նա հիշեցրեց, որ թեև Սերժ Սարգսյանը ԿԳ նախարարությունում հայտարարեց, որ աշխատավարձերը կրկնակի բարձրանալու են, սակայն սեպտեմբերի 3-ից մի քանի օր հետո վարչապետը հայտարարեց, որ աշխաավարձերը կավելանան ոչ թե նոր տարուն, այլ ամռանը: Նա նշեց, որ անվտանգության խնդիրը մեջտեղ բերելով՝ իշխանություններն այնքան միամիտ չէին, որ հաշվի չառնեին այդ հանգամանքը: Բայց Չորս տարի ընթացող գործընթացում Հայաստանը, նրա կարծիքով, հաշվի էր առել այդ հանգամանքը:

Ըստ նրա` եթե մեր տնտեսությունը զարգանար, մենք ունենայինք զարացած արդյունաբերություն, բյուջետային լուրջ մուտքեր, չէինք կանգնի այն փաստի առջև, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն անցնի երեք միլիարդից:

Եթե Արցախը ՄՄ-ից դուրս է մնում, արդյոք կունենա՞ն մեկ միասնական սահման Հայաստանն ու Արցախը: Այս առթիվ Արարատ Զուրաբյանը նկատեց, որ Ղազախստանը հարց կբարձրացնի Արցախի հետ կապված, և մի բան պետք է նկատի ունենալ. ցանկացած պարագայում մեր իշխանությունները պատրաստ պետք է լինեն բոլոր մարտահրավերներին դիմակայելու և փորձելու ինչ-որ առավելություն հասնել այս հարցում:

«Կարծում եմ` հայտարարության օրը Սերժ Սարգսյանը կարող էր ինչ-որ պայմանավորվածության գալ, որ Արցախ բառը արտահայտվեր, և դրա վերաբերյալ որևէ բան տեղի ունենար, ցավոք, դա տեղի չուենցավ»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Եվրոպան չի հրաժարվի Հայաստանից, ԵՄ ասոսացման պայմանագիրը այն տեսքով, որ պետք է ստորագրվեր, չի ստորագրվի, բայց իշխանություններն էլ բանակցում են, որ ինչ-որ բան ստորագրվի, ու թե ինչ կստորագրվի՝ այսօր հստակ որևէ բան ասել հնարավոր չէ: Նա նշեց, որ սրանք մեր բաց թողնված հնարավորությունների տարիներ են, և պետք է արձանագրել մի բան. Հայաստանը կարող էր շատ ավելի լուրջ զարգացում ապրել, բայց, ցավոք, կաշկանդվել է նույն իշխանության վարած քաղաքականության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում