Երեկ, ժամը 16:30-ի սահմաններում «Ազգ» օրաթերթ ահազանգ է ստացվել քաղաքացուհի Հ.Գ.-ից, ով այցելել է «Ակվատեկ» մարզահամալիր: Երբ դուրս է եկել լողավազանից, պահարանում իր զգեստները չի գտել: Որքան էլ քաղաքացուհին աշխատակիցներից փորձել է ճշտել, թե ով է գողացել իր զգեստները, բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:
«Ազգը» զանգահարել է 102 և խնդրել ոստիկաններ ուղարկել «Ակվատեկ»: Սակայն 2 ժամ անց դեռ ոչ ոք չի հայտնվել դեպքի վայրում, իսկ քաղաքացուհու առողջական վիճակը վատացել է, ստիպված տնից եկել ու տարել են նրան: «Տեսնես էլ ի՞նչ «անակնկալներ» են սպասվում նմանատիպ կառույցներում: Իսկ ոստիկանությունն ուշանում է ու չգիտես՝ ինչու»,- գրում է «Ազգ»-ը:








































