ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում ծնողներից վերցրել են 4 «վայրի» տղաների՝ հաղորդում է Associated Press-ը:
Տղաների ծնողներին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի կետով՝ երեխաների հետ դաժան վերաբերմունքի պատճառով:
Իշխանությունները հայտնաբերել էին սարսափելի պայմաններում ապրող 2, 4, 5 և 6 տարեկան երեխաների: Երեխաներից ոչ ոք չի կարողանում խոսել և օգտվել զուգարանից:
Բոլոր երեխաները հանձնվել են վերականգնողական հատուկ կենտրոններ:









































