ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի Անվտանգության խորհրդին նամակ է հղել, որում առաջարկներ են պարունակվում Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Ինչպես ITAR-TASS-ին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, այդ փաստաթուղթը կհրապարակվի մոտ ժամանակներս: Նա հրաժարվել է մեկնաբանել ուղերձի բովանդակությունը:
ITAR-TASS-ի աղբյուրների տվյալներով՝ նամակում առաջարկվում է ստեղծել ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության համատեղ առաքելություն, որի բազան կգտնվի Կիպրոսում: Ըստ այդմ՝ Սիրիա կուղարկվի քիմիական զենքի ոչնչացման շուրջ 100 փորձագետ:








































