ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Դ. Հարությունյանը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հարցի իրավունքը զիջել էր Փոստանջյանին, ով հրապարակավ խաղամոլության մեջ մեղադրեց Սերժ Սարգսյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































