32-ամյա գեղեցիկուհին ամսագրի շապիկին հայտնվել է կարճ ոճային կիսաշրջազգեստով և կարճեցված տոպով՝ ցուցադրելով հարթ փորը:
Marie Claire-ի նոյեմբերյան ֆոտոշարքից բացի, ամսագրի էջերին է հայտնվել երգչուհու անկեղծ հարցազրույցը, որտեղ նա պատմում է իր ընտանեկան կյանքի և դստեր դաստիարակության մասին: Բեյոնսեն պատմել է նաև, թե ինչպես է անցել իր ծննդաբերությունը՝ խոստովանելով, որ այդ ժամանակ խոսել է դստեր հետ:
«Ծննդաբերության ժամանակ ես և Բլյուն զգացմունքային ուժեղ կապ ունեինք: Ես զգում էի, թե ինչպես է իմ փոքրիկը փորձում բացել ծանր դուռը… Ես ցավի մասին չէի մտածում, մտածում էի, որ շատ կարևոր է օգնել նրան լույս աշխարհ գալ: Ես խոսում էի նրա հետ: Ես գիտեմ, որ դա տարօրինակ է հնչում, սակայն մեր միջև ինչ-որ անբացատրելի կապ կար»,- ասել է նա:
Հատկանշական է, որ այն լուսանկարը, որը Marie Claire-ն ընտրել է իր ամսագրի շապիկի համար, մի անգամ արդեն օգտագործվել է բրիտանական Vogue-ի շապիկին:











































