Լիտվայում կաբելային հեռուստատեսության խոշոր մատակարար Cgates ընկերությունը դադարեցրել է Առաջին ալիքի հեռարձակումը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Հեռուստաալիքի աշխատանքները դադարեցնելու պատճառ է դարձել հոկտեմբերի 5-ին թողարկված «Մարդը և օրենքը» հաղորդումը: Նշվում է, որ այդ հաղորդման մեջ իբր թե խեղաթյուրվել են 1991-ի հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած դեպքերը:
Ավելի վաղ Ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովը հայտարարել էր, որ այդ հաղորդման հետ կապված՝ հետաքննություն է սկսվել:








































