ԱՄՆ Պետդեպարտամենտի հարյուրավոր աշխատակիցներ պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցման պատճառով հարկադիր արձակուրդ են գնացել: Լրագրողներին այս մասին տեղեկացրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Նա տեղեկացրել է նաև, որ ամեն օր մեծանում է այդ աշխատակիցների թվի աճի սպառնալիքը:
Նրա խոսքերով՝ գերատեսչությունը կրճատել է գործուղումների, հանդիպումների և կոնֆերանսների թիվը: Միաժամանակ, Պետդեպարտամենտում հայտնել են, որ չեն դադարի ներկայացնել ԱՄՆ-ի պետական շահերն այլ երկրներում, ինչպես նաև հյուպատոսական օգնություն տրամադրել իրենց համաքաղաքացիներին:










































