ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով երիտասարդ անօրինական ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ Թրամփի որոշումը, նշել է, որ իր ծրագրի չեղարկման Թրամփի վարչակազմի որոշումը հանդիսանում է «դաժան», «ինքնավնասող» և «սխալ»։
«Դա քաղաքական որոշում է և բարոյական հարց»,-հայտարարել է նա։ «Ինչպիսին էլ լինեն խնդիրներն ու բողոքներ, որոնք ունեն ամերիկացիները ներգաղթյալների հանդեպ առհասարակ, մենք չպետք է սպառնանք երիտասարդների այդ խմբի ապագային, ովքեր այստեղ են ոչ իրենց մեղքով, ովքեր սպառնալիք չեն ներկայացնում և մեզնից ոչինչ չեն խլում»,-ասվում է Օբամայի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։











































