Վաղը` հոկտեմբերի 8-ին, ժամը 16։30 -ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա պիկետ` ի պաշտպանություն Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների:
Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ.Խալաթյանի նախագահությամբ մերժել է Արամ Մուղալյանի և Ռոբերտ Փիլոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները՝ նույն անհիմն պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը , Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավել է գտնվում են կալանքի տակ խոտի դեզ վառելու փորձ կատարելու և 36 հազար դրամի վնաս հասցնելու համար:








































