Թեհրանը լի է միջուկային խնդիրը լուծելու վճռականությամբ: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է տրամադրված միջուկային խնդրի լուծմանը հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- ասել է նախագահը:
Ռուհանին ընդգծել է Իրանի` խաղաղ ատոմի իրավունքը` միջուկային զենքը չտարածելու պայմանագրի շրջանակներում, և պատրաստակամություն է հայտնել ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում հստակեցնել ներկայիս անհարթությունները:









































