Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

Ոչ թե ներդրողների, այլ ստախոսների ակումբը. Ռուսաստանն այս տարի ոչ մի կոպեկի ներդրում չի կատարել

Այս տարվա ներդրումների քանակը մի տեսակ դարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի փորձաքարը: Արդեն իսկ սպասում է ձևավորվել, որ ներդրումներով է պայմանավորված նրա քաղաքական հետագա ճակատագիրը՝ նա կմնա՞ այդ պաշտոնին, թե՞ ոչ: Տարեսկզբին Կ. Կարապետյանը 2017թ. համար մոտ 850 մլն դոլարի ներդրումների, իսկ ընդհանրապես 3․2 մլրդ դոլարի ներդրումների մասին խոստում տվեց: Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում այդ առումով բավականին տխուր և մտահոգիչ պատկեր է բացահայտվում՝ Հայաստանից ավելի շատ փող է դուրս գնացել, քան թե մուտք է գործել: Ընդամենը մոտ 17․2 մլրդ դրամի ուղղակի ներդրում է եղել, իսկ կապիտալի արտահոսքի և ներհոսքի բացասական հաշվեկշիռն ավելի շատ է եղել 24․8 մլրդ դրամ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսներին կապիտալի արտահոսքը մոտ 10 մլրդ դրամով ավելացել է: Բայց տնտեսագետներն ու փորձագետներն անգամ այդ թվերն են ոչ իրական համարում՝ գտնելով, որ իրավիճակն իրականում ավելի վատ է:

Իսկ Կ. Կարապետյանը, որպես ներդրումների իր ասած քանակի ապահովման հեռանկարային երաշխիք, ռուսահայ գործարարների մասնակցությամբ ներդրողների ակումբ ձևավորեց, որի միջոցով էլ պետք է այդ գումարները հոսեին Հայաստան: Այդ գործարարները մեր հանրության համար անհայտ մարդիկ չէին: Նրանք ոչ միայն ՌԴ-ում հաջողակ գործարարներ էին, այլև տարբեր առիթներով կամ միջադեպերով հայտնի դարձած դեմքեր: Նրանցից որոշներն անգամ քրեական աշխարհում հայտնի դեմքեր են, ինչպես, օրինակ, Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, որը հիմա Չեխիայում ձերբակալված է: Կամ դոն Պիպոն, Գենադի Ստեփանյանն ու այլոք: Իհարկե այդ ակումբում կան նաև Սամվել Կարապետյանի նման գործարարներ, բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ռուսական կապիտալին, ապա այն դժվար է օրինական համարել, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն ահռելի ստվերային շրջանառություն ունի, որը հովանավորվում է այդ երկրի իշխանությունների կողմից:

Բայց եթե Կ. Կարապետյանի՝ ռուսաստանահայ գործարարների ակումբի անդամներն իրականում այստեղ ներդրումներ ցանկանան կատարել, նրանք պետք է որ Հայաստանից դուրս չգան կամ գոնե հաճախակի գան-գնան, ներկայացնեն իրենց ծրագրերը, ասեն, թե ինչ են պատրաստվում անել, որ ոլորտներում են պատրաստում բիզնես-գործունեություն ծավալել և ինչ են արել մինչև հիմա: Մինչդեռ մինչև հիմա Ս. Կարապետյանից բացի, որևէ մեկը նման ծրագրով հանդես չի եկել: Իսկ Ս. Կարապետյանի գործունեության մասին էլ տեղեկանում ենք կառավարության նիստերից, որ նա Լոռիում՝ Դեբեդ գետի վրա պետք է 76 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ պետք է կառուցի, որը կարժենա 150-180 մլն դոլար: Բայց այդ ծրագիրն ամենայն հավանականությամբ այս տարի չի սկսվելու, այնպես որ ՀԷԿ-ի կառուցման գումարները դժվար թե այս տարի ծախսվեն, որ Կ. Կարապետյանի հայտարարած 850 մլն դոլարանոց ներդրումը սկսի աստիճանաբար իրականություն դառնալ:

Ավելին, ԱՎԾ-ի հրապարակումը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից Հայաստանում ներդրում չի կատարվել, հակառակը՝ Հայաստանից է այդ երկիր փող գնացել: Այն դեպքում, երբ այդ նույն ՌԴ-ն իր հետ ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեցող Վրաստանում այս նույն ժամանակահատվածում կատարել է 4․8 մլն դոլարի ներդրում: Այդպիսով կարող ենք փաստել, որ վարչապետի ներդրումների ակումբն ի սկզբանե ձախողվեց և չարդարացրեց սպասված հույսերը: Հավանաբար այդպես էլ պետք է լիներ, քանի որ ՌԴ տնտեսական ճգնաժամի պատճառով այդ գործարարներն իրենք ֆինանսական խնդիրներ ունեն, բացի այդ, նրանք հավանաբար չեն էլ վստահում Կ. Կարապետյանի հավաստիացումներին, որ իրենց բիզնեսն այստեղ պաշտպանված, հավասար մրցակցային դաշտում և շահութաբեր կլինի: Եվ առայժմ միայն Ս. Կարապետյանն է, որ որոշակի ծրագրեր է անում:

Իսկ Ս. Կարապետյանը որպես գործարար մարդ միայն հայրենասիրական նկրտումներից կամ Կ. Կարապետյանի կոչից դրդված չէ, որ պատրաստվում է որոշ ներդրումներ անել: Նա այնպիսի ոլորտներում՝ մասնավորապես էներգետիկ համակարգում է փող դնում, որը դատապարտված է շահութաբեր լինելուն: Երկու տարի առաջ նա ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հիմա գնում է նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը», ունի ՀԷԿ և պատրաստվում է, ինչպես ասեցինք, մի նոր մեծ ՀԷԿ էլ Դեբեդ գետի վրա կառուցել: Բացի այդ, նրա ընտանիքը ներդրումներ է կատարում արևային էներգետիկայի ոլորտում: Այսինքն՝ նա փորձում է իր սեփականությունը դարձնել ՀՀ էներգետիկ համակարգն արտադրողից, բաշխողից մինչև արտահանող օղակներում: Այդպիսով նա նաև ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտը պահում է ՌԴ-ի ազդեցության ներքո:

Իսկ ինչ վերաբերում է էներգետիկ այդ ծրագրերում Ս. Կարապետյանի ներդնելիք գումարներին, ապա նա որպես գործարարության կանոններին շատ լավ տիրապետող մարդ, դրանք իր սեփական ֆինանսներից չի հատկացնում: Նա Հայաստանում սեփականացրած այդ նույն օբյեկտները միջազգային դոնոր կազմակերպություններում գրավ է դնում ու վարկ վերցնում: Օրինակ՝ ՀԷՑ-ի համար արդեն իսկ 160 մլն դոլարի վարկ է վերցրել: ՀԷՑ-ը որպես երաշխիք ներկայացնելով, նա նորից այդ կառույցներից վարկ է վերցնելու արդեն ԲԷՑ-ում ներդնելու համար: Եվ այդ վարկն էլ մարելու է այդ ընկերություններից ստացած շահույթով: Իսկ դրանք մենաշնորհ ունեցող, այդպիսով գերշահութաբեր ընկերություններ են:

Այնպես որ, թե՛ վիճակագրությունը, թե՛ դաժան իրականությունը փաստում են, որ խոստացված ներդրումներն իրականություն չեն դառնա: Ավելին, Կ. Կարապետյանը 850 մլն կամ 3․2 մլրդ ներդրումների թիվ հայտարարելով՝ բավականին հավակնոտ շեմ է վերցրել: Այդքան ներդրում Հայաստանում չի եղել անգամ տնտեսական երկնիշ աճի տարիներին, երբ աշխարհն ու հատկապես ՌԴ-ն տնտեսական ճգնաժամ չէին ունեցել: Իսկ ընդհանրապես ՀՀ անկախության պատմության ընթացքում նույն ԱՎԾ տվյալներով՝ կատարվել է մոտ 7․8 մլրդ դրամի ներդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում