Այսօր բրիտանական Daily Mail թերթի խմբագրության մոտ հավաքվել էր մոտ 200 մարդ: Ակցիայի մասնակիցները պահել էին պաստառներ՝ «Daily Mail-ն ատում է ինձ» գրություններով, հայտնում է russian.rt.com-ը:
Բողոքի առիթ է դարձել տաբլոիդի էջերում լեյբորիստների ղեկավար Էդ Միլիբենդի հոր՝ մարքսիստ գիտնական Ռալֆի մասին հոդվածը: Նյութը լույս էր տեսել «Մարդ, որն ատել է Մեծ Բրիտանիան» խորագրով:
Էդ Միլիբենդը նյութը գնահատել էր որպես «իրեն վարկաբեկելու փորձ» ու տաբլոիդում հրապարակել էր իր պատասխանը:
Ընդ որում՝ Միլիբենդ Կրտսերի քննադատական նյութին ի պատասխան Daily Mail-ը դարձյալ հրապարակել էր հոդված նրա հոր մասին, որում ասվում է, որ նա «բացի ատելությունից, ոչինչ չէր տածում Մեծ Բրիտանիայի ավանդույթների ու ինստիտուտների նկատմամբ»:
The Guardian-ը ներկայացնում է հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ բրիտանացիների շուրջ 72%-ը վստահ է, որ թերթի թղթակիցները սխալ են, երբ Էդի հորն անվանել են «մարդ, որն ատել է Մեծ Բրիտանիան»: Ընդ որում՝ Daily Mail-ի մշտական ընթերցողների 70% -ը կարծում է, որ թերթը պետք է ներողություն խնդրի: