«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, լեհ քաղաքական փորձագետ, նախկին պատգամավոր Մատեուշ Պիսկորսկին:
–Պարոն Պիսկորսկի, Հայաստանը ցանկություն հայտնեց մասնակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին: Ի՞նչ եք կարծում` Հայաստանն ունե՞ր արդյոք այլընտրանք ռուսական անվտանգության երաշխավորությանը:
-ՀՀ-ի կայացրած որոշումը հասկանալի է բոլոր նրանց համար, ովքեր լավ ծանոթ են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզին և գիտեն տարածաշրջանի նորագույն պատմության հիմնական գործոնները: Արժե ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանին անհրաժեշտ է մասնակցել այն ինտեգրացիոն պրոյեկտներում, որոնք բերում են արտաքին առևտրի ազատականացմանը, բայց առաջին հերթին այն պրոյեկտներում, որոնք իրականում կարող են ապահովել ՀՀ ռազմաքաղաքական անվտանգությունը իր ներկայիս անկանխատեսելի հարևանների պարագայում:
Ներկայումս նման երաշխիքներ ԵՄ-ն Հայաստանին տալ չի կարող մեկ պարզ պատճառով. ԵՄ-ն Հարավային Կովկասում ռազմական և ռազմավարական խաղացող չէ: Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում, ըստ էության, միակ իրատեսական տարբերակն էր արտաքին քաղաքականությունում: Բնականաբար, վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանի ոչկառավարական ուժերը մասշտաբային գործողություն էին իրականացնում հայ-ռուսական շահերի դեմ: Այս իմաստով հայաստանյան եվրաինտեգրատորներին մտահոգել էր նաև ամռանը Վլադիմիր Պուտինի այցը Բաքու:
– ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում խոսեց վստահության կորստի մասին: Այս իրավիճակում ի՞նչ են սպասում Հայաստանից այնպիսի եվրոպական երկրները, ինչպիսին, օրինակ, Լեհաստանն է, որը ԱԳ առաջամարտիկն է ու Հարավային Կովկասը ԵՄ մղող ԵՄ անդամ պետությունը:
-Եվրահանձնակատար Ֆյուլեին անհրաժեշտ էր որոշակի քաղաքական հաջողություն՝ առաջին հերթին կապված նրա հետ, որ մյուս տարվա ընթացքում նախատեսված են ընտրություններ Եվրոպական խորհրդարանում: Եվրոպական հանձնաժողովի չինովնիկները ստիպված են մտածել սեփական քաղաքական ապագայի համար, ուստի, կարծում եմ, պետք է հասկանալով վերաբերվել այդ չեխ դիվանագետի խոսքերին: Հայաստանը ոչինչ չպետք է անի, քան հետապնդի իր աշխարհքաքաղաքական հետաքրքրությունները:
Հայաստանի նկատմամբ վստահությունը ԵՄ հիմնական քաղաքական խաղացողների մոտ կպահպանվի: ԵՄ երկրները կշարունակեն փոխշահավետ տնտեսական համագործակցությունը իրենց հայ գործընկերների հետ: Իսկ թե ուրիշ ինչ պետք է անի Հայաստանը, ես կպատասխանեի հետևյալ կերպ. Երևանը կարող է առաջարկել ԵՄ-ի հետ գործող «Արևելյան գործընկերության» ծրագրի վերաձևավորում նոր ձևաչափի, որը ենթադրում է փոխհարաբերություններ Եվրասիական միություն-Եվրոպական միություն մակարդակում: ԵՄ արևելյան քաղաքականությունում ՌԴ բացակայությունը բերում է պարտության, և Հայաստանը կարող է առաջին քայլն անել այդ նոր ձևաչափերի և երկխոսության ճանապարհին՝ լքելով մահացած երեխային, ինչպիսին «Արևելյան գործընկերությունն» է:
– Խոսակցություններ կան, որ Հայաստանի նկատմամբ ԵՄ տարբեր անդամ պետություններ տարբեր մոտեցումներ ունեն: Օրինակ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը դեմ է Հայաստանի հետ գործընթացը շարունակելուն, այնինչ կա նաև հակառակ դիրքորոշում ունեցող կողմ: Ի՞նչ տրամադրություններ կան այսօր Լեհաստանում:
–Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները կզարգանան անկախ եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանի մասնակցությունից: Կարլ Բիլդտի և այլ եվրոչինովնիկների արձագանքները կարելի է չափազանց էմոցիոնալ գնահատել. Նրանք շատ գործոններ հաշվի չեն առնում: Տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգանում էին բավականին դինամիկ կերպով և միջազգային համաձայնագրերի շրջանակում: Պետք է ընդգծել, որ արդեն մի քանի տարի ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ հիմնական տնտեսական գործընկերը և նրա չափաբաժինը ՀՀ արտաքին առևտրի հարցում ավելին է, քան ԱՊՀ երկրներինը: Նախարար Բիլդտի այդ հայտարարությունը ոչ այնքան լուրջ է երևում: Համաձայնագրի բազան անհրաժեշտ է, որ լավ ուսումնասիրեն եվրոպացի և հայ քաղաքագետները: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին չափազանց ճիշտ է, որ Ասոցացման համաձայնագրից հրաժարումը ինչ-որ էական բան չէ, դրանից աշխարհաքաղաքական իրականությունը չի փոխվում: Եթե խոսենք Լեհաստանից, ապա կարծում եմ, որ շնորհիվ ռացիոնալ գնահատականների՝ Ռանչինսկու կողմից արվող Երևանի հարաբերությունները Վարշավայի հետ բավականին հաջող զարգացում կունենան:
-Այսօր ի՞նչն է ԵՄ-ի համար առաջնային՝ շարունակել հարևանության քաղաքականությունը Հարավային Կովկասո՞ւմ, թե՞ կենտրոնանալ սեփական խնդիրների վրա:
-Եմ-ն իր խնդիրներն ունի. ներքին, բնականաբար: Միևնույն ժամանակ, «Արևելյան գործընկերությունն» ուժասպառ է եղել, և ստացվում է, որ Բրյուսելում շուտով ստիպված կլինեն մշակել բոլորովին նոր արևելյան քաղաքականություն, գուցե արտաքին քաղաքականություն ևս: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա հին բանակցային ձևաչափով հիմնական գործընկերը մնում է Վրաստանը: Թեև նաև Թբիլիսին, մասնավորապես ՀՀ որոշումից հետո, դիտարկում է այլընտրանքային տարբ երակներ: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նույնիսկ ասել էր, որ Վրաստանը կարող է մտածել Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում մասնակցության մասին: Ի դեպ, Վրաստանը դեռ ժամանակ ունի, քանի որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արարողությունը նախատեսվում է միայն մեկ տարի անց: Ուստի, կարծում եմ, ԵՄ-ն իսկապես էական խաղացող չէ Հարավային Կովկասում:
-Եվրոկոմիսար Ֆյուլեն և այլ ԵՄ պաշտոնյաներ անընդհատ խոսում են Հայաստանի հետ չորս տարի ձգված բանակցությունների արդյունքը պահպանելու պատրաստակամության մասին, որի համար պատրաստ են նոր ձևաչափի շուրջ համաձայնության գալ ՀՀ իշխանությունների հետ: Ի՞նչ կարգավիճակ կարող է դա լինել:
-Նոր ձևաչափի փնտրտուքի հարցում չպետք է շտապել: Ես վստահ եմ, որ պետք է սկսել բանակցություններ նոր համաձայնագրի պատրաստման շուրջ, բայց դա մի քանի շաբաթվա ընթացքում չի արվում: Երկարաժամկետ ապագայում Հայաստանը կարող է իր ակտիվ մասնակցությունն ունենալ ՄՄ և ԵՄ միջև միասնական օրակարգի ձևավորման հարցում: Փոքրիկ քայլերով կարելի է անցում կատարել երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ԵՄ-ի հետ:









































