Հնդկաստանում փիղը ոտնակոխ է արել տեղի բնակչին, ով փորձել է իր հետ սելֆի անել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օրիսա նահանգի այգում։ Ականատեսների վկայությամբ՝ տեղի բնակիչը ցանկացել է լուսանկարվել փղի հետ և նրան չափազանց մոտ է գնացել, ինչն էլ կենդանու ագրեսիայի պատճառ է դարձել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փիղը հետևում տղամարդուն, ինչ-որ պահի վերջինս ընկնում է՝ հայտնվելով կենդանու ոտքերի տակ։ Օգնության շտապած այգու աշխատակիցները չեն կարողացել հեռու քշել կենդանուն։
Տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում։







































