Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ինչ է Agile Spirit-ը, և ինչու Հայաստանը վերջին պահին որոշեց չմասնակցել․ նոր մանրամասներ

Հայաստանն այդպես էլ չի ուղարկել զորախումբ Վրաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 3-11-ը անցկացվող «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին: Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատուն զորավարժությունների մեկնարկի օրը հայտարարել է, որ հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Գիորգի Կաջարավան տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը: Վրաստանի ՊՆ-ի նախնական հայտարարության մեջ, սակայն, չէր նշվում, որ Ադրբեջանը մասնակցելու է զորավարժություններին: Ու մինչ այդ ընթացքում զորավարժությունների պաշտոնական լոգոտիպում հայկական դրոշը կփոխարինվեր ադրբեջանականով, ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ օր ուշացումով վերջապես պարզաբանում տվեց Հայաստանի չմասնակցության անսպասելի որոշման մասին: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին:

«Մենք մեր մասնակցության պաշտոնական համաձայնությունը չենք ունեցել»,- ասել է փոխնախարարը: Արտակ Զաքարյանի խոսքերով՝ «դա սովորական գործառույթ է, և Զինված ուժերի գործունեության մեջ անընդհատ լինում են պլանավորումների վերանայումներ»:

Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով պարզաբանել է թեմայի հետ կապված որոշ հարցեր, թե ի՞նչ են ի վերջո իրենցից ներկայացնում «Agile Spirit» զորավարժությունները, դրանք ՆԱՏՕ-ի՞ զորարժություններն են, թե՞ Վրաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ համագործակցությանը վերաբերող զորավարժություններ: Եվ վերջապես, ո՞րն է եղել չմասնակցելու Հայաստանի որոշման պատճառը, կա՞ն արդյոք քաղաքական ենթատեքստեր:

– Էդուարդ, ի՞նչ ձևաչափ ունեն «Agile Spirit» վարժանքները: Սրանք ՆԱՏՕ-ի՞ զորավարժություններն են, անցկացվում են Վրաստան-ՆԱՏՕ, թե՞ Վրաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակներում:

– Նախ, պետք է հստակ տարանջատել «Agile Spirit» վրաց-ամերիկյան զորավարժությունները մինչև 2014 թվականը և դրանից հետո։ 2011 թվականից հաստատված ամենամյա վրաց-ամերիկյան «Agile Spirit» զորավարժությունների անցկացման իրավական հիմքը հանդիսանում էր ԱՄՆ-Վրաստան Ստրատեգիական Գործընկերության խարտիան, որը ուժի մեջ է 2009 թ. հունվարից։ Ելնելով այն հանգամանքից, որ այս փաստաթղթով ԱՄՆ պարտավորվում էր բարձրացնել Վրաստանի անվտանգությունը, պաշտպանունակությունն ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի հետ փոխգործակցության արդյունավետության մակարդակը, առաջ քաշվեց այս ձևաչափի ամենամյա զորավարժություններ իրականացնելու անհրաժեշտությունը։

2012-2013 թթ. «Agile Spirit»-ն արդեն իսկ ուներ բազմազգ զորավարժության կարգավիճակ, որին կարող էին մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամ և գործընկեր երկրները։ Սակայն Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի անեքսիայից հետո Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Նյուպորտի 2014 թվականի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի համար ընդունվեց այսպես կոչված «Առարկայական ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը» և ԱՄՆ առաջարկով «Agile Spirit» զորավարժությունները, որպես ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող լրացուցիչ ջանք, դրվեցին ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի ինստիտուցիոնալ ենթակայության և հաշվետության տակ։

2016-ին Վրաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ Սպիտակ տան կայքէջում ներկայացված հաշվետվության մեջ կարդում ենք, որ Միացյալ Նահանգները «Agile Spirit» զորավարժությունները միացրել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն թվականի ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի մեջ իրականացված 2015-2016 թվականների միջոցառումների շարքում «Agile Spirit» վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժությունները ներկայացված են որպես ՆԱՏՕ-ի զորավարժություններ։

Դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը իր մեկնաբանություններից մեկում նշել է, որ «Agile Spirit» զորավարժություններն այսուհետ մտնում են «Առարկայական փաթեթի» իրականացման շրջանակների մեջ։ Այսօրվա դրությամբ, «Agile Spirit» զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրների զինված ուժերի փոխգործունեության մակարդակի բարձրացումն է։ Այսպիսով, այն վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժություն է, որն ինստիտուցիոնալ առումով մտնում է ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի պատասխանատվության և հաշվետվության շրջանակների մեջ։

– Ի՞նչն էր, Ձեր կարծիքով, չմասնակցելու Հայաստանի որոշման պատճառը: Կա՞ արդյոք քաղաքական ենթատեքստ կամ դրդապատճառ՝ կապված Մոսկվայի հնարավոր միջամտության, ճնշման հետ: Հնարավո՞ր է, որ չմասնակցելու որոշումը պայմանավորված էր Ադրբեջանի մասնակցության հանգամանքով: Կամ գուցե կան ա՞յլ տեխնիկական խնդիրներ:

– Ես կբացառեմ Ադրբեջանի գործոնն այս հարցում, քանի որ գոնե մինչև վերջին պահը պաշտոնապես հայտարարվել էր միայն Հայաստանի և ոչ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ։ Հայկական կողմը վերջին ամիսներին մասնակցում էր պատրաստական աշխատանքներին, և, համենայնդեպս, Ադրբեջանը մասնակցելու ցանկության վերաբերյալ հրապարակային հայտ չէր ներկայացրել։ Անտրամաբանական կլիներ հայտ ներկայացնել մի զորավարժությանը, որտեղ մասնակցում է Հայաստանը, իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին կայացած «Noble Partner 2017» զորավարժություններին չմասնակցելու պատճառ առաջ քաշել այն փաստը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում զորավարժությանը մասնակցող հայկական կողմին տեսնել գործընկերոջ կարգավիճակում։ Ուստի Ադրբեջանի գործոնն այս պահի դրությամբ կարելի է բացառել, եթե, իհարկե, ի հայտ չգան այլ փաստեր:

Մոսկվայի ուղիղ ճնշման տարբերակը բացառել չի կարելի, բայց ես ավելի հակված եմ կարծելու, որ սա ավելի շուտ հայկական կողմի որոշումն է՝ ելնելով այսպես կոչված «անուղղակի ճնշումից», որը կարող էր լինել ռուս փորձագետների բացասական գնահատականների, ռուսական մամուլի բացասական լուսաբանման հետևանքով և այլն։ Ուստի, հուլիսին մասնակցելով Ռումինիայում «Saber Guarian 2017» զորախաղերին, հետո օգոստոսի սկզբին՝ «Noble Partner 2017» զորավարժություններին՝ հայկական կողմը հավանաբար ռուսական կողմին շատ չնյարդայնացնելու նպատակով վերջին պահին որոշել է զերծ մնալ «Agile Spirit»-ին մասնակցելուց՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի միջոցառումներին մասնակցելու այս շքերթը կարող է շահարկվել Մոսկվայի կողմից սպառազինություններ վաճառելու համատեքստում։ Սա առավել հավանական տարբերակ է, եթե հաշվի առնենք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ղազախստանի գործընկերային հարաբերությունները զարգացնելու ցանկության վերաբերյալ Ռուսաստանում բարձրացված բացասական ալիքը։

Բացի այդ, եթե նկատել եք, հայկական կողմը «Noble Partner 2017»-ին ներկայացված էր ռազմական դաշտային բուժջոկատի տեսքով՝ համապատասխան առաջադրանքներ իրականացնելու համար՝ այն դեպքում, երբ «Agile Spirit»-ի ձևաչափն այլ է։ Այս զորավարժության հիմնական մարտավարական սցենարը, արագ արձագանքման համատեղ ուժերով ընդհանուր ենթադրյալ հակառակորդի հարձակումն էֆեկտիվ հետ մղելու մեջ է, որտեղ կիրառվում է զգալի քանակությամբ տանկային, հակատանկային ուժեր և հրետանի։ Մասնակցությունը «Agile Spirit»-ի ռազմախաղերին ենթադրվում է, որ մասնակիցը կիսում է ընդհանուր Վրաստանի և ԱՄՆ կողմից տրված սպառնալիքների վերաբերյալ գնահատականները։

Քանի որ սա առաջին դեպքը չէ, ապա կա վտանգ, որ ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից Հայաստանի այս քայլը կարող է գնահատվել որպես վարքագիծ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում