Wednesday, 01 07 2026
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК

Չինաստանը կողմնակից է ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. կայացել է ՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարների հանդիպումը

ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։

Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու հինավուրց և մեծ ժողովուրդների պատմական և արժեհամակարգային ընդհանրությունները հրաշալի նախադրյալ են երկկող հարաբերությունները զարգացնելու համար, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտում։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որպես արդյունավետ փոխգործակցության ուղղություններ նշվել են փոխադարձաբար՝ երկու երկրների համար զինվորական մասնագետների պատրաստումը և համագործակցությունը հումանիտար ոլորտում։ Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ չինական ռազմակրթական հաստատություններում բարձրագույն կրթություն ստացած հայ զինվորականները հրաշալի սպաներ ու հրամանատարներ են դառնում։ Հայաստանն, իր կողմից, պատրաստակամ է ընդլայնել չինացի զինվորական մասնագետների պատրաստման ծրագիրը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրներին։ Չինաստանը, վերջին տարիներին, առավել մեծ ներգրավում է ունենում ժամանակակից գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Հայաստանը մեծապես կարևորում է այդ ջանքերն ու պատրաստակամություն հայտնում աջակցել դրանց։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ թեև Հայաստանը մեծ երկիր չէ, այդուհանդերձ, պատկառելի մասնակցություն է բերում խաղաղարար առաքելություններում։

Երկու պետությունների պաշտպանության նախարարները փոխադարձ շնորհակալություն են հայտնել Հայաստանի և Չինաստանի համար զգայուն հարցերում հետևողական և կառուցողական դիրքորոշումների համար, որոնք դրսևորվում են այնպիսի կարևոր միջազգային հարթակներում, ինչպիսին է, օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Հայաստանի համար այդ հիմնախնդիրը նախևառաջ ղարաբաղյան հակամարտությունն է։ Չինաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հակամարտության հետ կապված ներկա իրավիճակը, նշելով, որ թեև Հայաստանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բանակցային ճանապարհով, այդուհանդերձ, երկրի զինված ուժերը մշտապես պատրաստ են իրադրության ցանկացած զարգացման։

Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել ևս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Համաձայնություն է ձեռք բերվել ինտենսիվացնել փոխադարձ շփումները։

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում