Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Համայնքային զարգացման աշխատանքներ 43 համայնքներում

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Համայնքային զարգացման ուղիներ. քաղաքացիական երկխոսություն և մասնակցային կառավարում» համաժողովը, որի ընթացքում ազդարարվեց Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» քառամյա ծրագրի շրջանակներում համայնքային զարգացման աշխատանքների մեկնարկը, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:

Համագործակցության համար ընտրվել են 43 գործընկեր համայնքներ: Ծրագրի աջակցությունը համայնքի գործունեության պլանավորման և համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացում ելակետային նշանակություն կունենան տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների միջև ավելի լայն համագործակցություն ծավալելու գործում: Ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն համայնքները, որոնք ցուցաբերել են համագործակցության մեծ պատրաստակամություն ու հստակ քաղաքական կամք:

Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը, ՀՀ փոխվարչապես, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման ողջունեցին համաժողովի մասնակիցներին:

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կարևորելով Քաունթերփարթի կողմից իրականացվող ծրագիրը նշեց, որ կան խնդիրներ, որոնց լուծումը երաշխիք է հանդիսանում ՏԻՄ հետագա ավելի խորը և ավելի ընդարձակ զարգացման համար: Առաջին հերթին դա վարչատարածքային հիմնախնդիրների լուծումն է: Միաժամանակ նա կարևորեց համայնքների ֆինանսատնտեսական կարողությունների հզորացումը, որն էլ քառամյա ծրագրի նպատակներից մեկն է:

Տիկին Չիմայի խոսքով, առանց ՏԻՄ-երի մասնակցության որևէ երկիր չի կարող զարգացում ունենալ և ժողովրդավարություն հաստատել. «Այս ծրագրով կօգնենք նվազեցնել այն անջրպետը, որ գոյություն ունի խոշոր քաղաքների և գյուղական համայնքների միջևե:

Ալեքս Սարդարը հավաստիացրեց, որ ծրագրի սկիզբը բավականին խոստումնալից է ապագա հաջողության համար և իր խոսքն ամփոփեց ժողովրդական ասույթով. «Երկար է խրատների ուղին, սակայն կարճ է օրինակի ճանապարհը: Ուստի բոլորս օրինակելի պետք է լինենք մեր համայնքների համար»:

Ողջույնի խոսքից հետո, ընտրված 43 համայնքների հետ հանդիսավորությամբ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր:

Պաշտոնական մասի ավարտից հետո համաժողովի մասնակիցները աշխատանքը շարունակեցին հետևյալ թեմատիկ խմբերում.
1. Միջհամայնքային համագործակցությունը Հայաստանում և դրա հեռանկարները,
2. Ապակենտրոնացում. տեղական ինքնակառավարումը Հայաստանում 15 տարի անց` մարտահրավերներ և հնարավորություններ,
3. Համայնքային զարգացման ուղիներ:

Աշխատանքների ավարտին բոլոր խմբերը, որոնցում ընդգրկված էին համայնքապետեր, ավագանու անդամներ, ակտիվ քաղաքացիական խմբերի և տեղական ՀԿ-ների, միջհամայնքային միավորումների, պետական մարմինների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացրեցին իրենց քննարկումների արդյունքները, որոնք հաշվի կառնվեն համայնքների հետ հետագա աշխատանքների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում