Վենեսուելացիները գնալով ավելի շատ են հիասթափվում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյից և ավելի հաճախ նրան անվանում «Չավեսի վատ պատճեն»: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով սեփական հարցումներին:
«Սննդամթերքի սղության, չափազանց արագ տեմպերով ավելացող գնաճի և էլեկտրաէներգիայի անջատումների ֆոնին վենսեուելացիները մտածում են՝ իրենց հեղափոխության ճի՞շտ առաջնորդի է ընտրել Չավեսը»,- ասվում է հոդվածում:
Ինչպես հայտնում է պարբերականը, ներկայումս շատերը Վենեսուելայում հարց են տալիս, թե որքա՞ն կկարողանա պահել իր փլուզող սոցիալիստական հեղափոխության «սանձերը»:
Անցած շաբաթ Մադուրոն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայի տնտեսական խնդիրների համար:










































