Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Բաղապշին սպանել է պաշտոնական Կրեմլը. Ֆրիդոն Դոչիա

Abkhazeti.info կայքում տեղադրվել է «Վերսիա» թերթում հրապարակված Ֆրիդոն Դոչիայի «Բաղապշին սպանել են. աբխազները պատրաստվում են Մոսկվայի հետ հակամարտությանը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Աբխազիայի նախագահը դեռ նոր էր Մոսկվայում վիրահատվել, երբ Սուխումում սկսվել էր «նախագահական մարաթոնը»։ Հետաքրքիր է, որ վիրահատությունից հետո բժիշկները հայտարարեցին, որ Բաղապշի մոտ չի հայտնաբերվել թոքերի որևէ ուռուցք։ Սակայն ավելի ուշ նրանք փոխեցին իրենց ախտորոշումը և սկսեցին վստահեցնել, թե նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, և որ մետաստազներն ակնթարթորեն տարածվել են նրա օրգանիզմում։

Պետք է նշել, որ Բաղապշին վիրահատել են ռուս և ֆրանսիացի հանրահայտ բժիշկներ Ժյուլբեր Մասարն ու Նիկոլայ Ուվարովսկին, դրա համար էլ սխալը բացառվում է։ Բաղապշը երկար ժամանակ չէ, ինչ հիվանդ էր։ Բացի այդ, «թոքերի քաղցկեղը» այն հիվանդությունը չէ, որի վիրահատումից անմիջապես անց գրանցվի մահաբեր արդյունք։

Նրա դիակը դեռ չէր հասցրել սառչել, երբ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները` Ժիրինովսկին, Զատուլինը, Ռուսաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ և ներկայիս պատգամավոր, ծնունդով Գուդաուտայից Վլադիմիր Կոլեսնիկովը, հայտարարեցին, որ Աբխազիայի հաջորդ նախագահը պետք է, անխոս, դառնա ռուսամետ քաղաքական գործիչը։ Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան ոչ միայն վճռել էր «հանձնել» Բաղապշին, այլև նախապես որոշել էր, թե ով պետք է փոխարինի նրան։

Այժմ աբխազները բացահայտ հայտարարում են, որ Բաղապշին սպանել են։ Բոլորին հայտնի է, որ ռուսները, և մասնավորապես Վլադիմիր Պուտինը, երբեք մինչև վերջ չեն վստահել նրան։ Ավելին` Պուտինը նրա հետ անձնական հաշիվներ ուներ։ Վլադիսլավ Աձինբայի (Աբխազիայի առաջին նախագահ) նախագահական լիազորությունների ավարտից հետո նրան փոխարինած Սերգեյ Բաղապշն Աձինբային ողորմաց առանց գործառույթների փոխնախագահության պաշտոնը։

2009 թվականին Բաղապշը, ի հեճուկս Վլադիմիր Պուտինի, երկրորդ անգամ հաղթեց Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչն արդեն չափից ավելի էր։ Ամեն դեպքում Բաղապշը հրաժարվեց ռուսների հավատարիմ ծառան դառնալուց։ Նրան չի կարելի անվանել նաև վրացամետ։ Բաղապշն առավել շատ հակված էր դեպի Թուրքիա։ Նա հաճախ էր փորձեր ձեռնարկում Թուրքիայից վերադարձնելու աբխազ մուհաջիրներին (վերաբնակ)։ Սակայն Անկարան չցանկացավ փչացնել իր հարաբերությունները Թբիլիսիի հետ, և Բաղապշի քաղաքականությունը ձախողվեց։

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Բաղապշի ու Պուտինի հարաբերություններն արտաքնապես ջերմացան, սակայն դա միայն առաջին հայացքից։ Կրեմլի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը հատկապես ուժեղացրեց Բաղապշի վրա գործադրվող ճնշումը։ Բաղապշին ստիպեցին Մոսկվային հանձնել նախկին Խորհրդային Միության ամառանոցները, հանգստավայրերը, առողջարանները և այլն։ Ի վերջո, երբ սկսեցին տարածք պահանջել, Բաղապշը մեկնեց Թուրքիա և հանդիպում ունեցավ աբխազական համայնքի հետ, ուր նորից բարձրացրեց աբխազ մուհաջիրների վերադարձման հարցը։

Բնականաբար, Ռուսաստանը դրա համար չներեց նրան, քանի որ նախապես պլանավորել էր 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի պատրվակով Աբխազիայում բնակեցնել հարյուր հազարավոր ռուս ընտանիքների։ Այդ մասին համապատասխան հայտարարությունն արվեց Բաղապշի թուրքական այցի նախօրեին։ Նշվում է, որ Բաղապշի հենց այդ քայլն էլ ճակատագրական եղավ նրա համար, ինչի մասին այսօր ակնհայտորեն խոսում են Աբխազիայում։

Կրեմլն արդեն վճռել է, որ Բաղապշին փոխարինելու է վաղուց նախագահական աթոռի վրա «աչք դրած» վարչապետ Սերգեյ Շամբան, իսկ աբխազների բողոքները կանտեսվեն։ Դրա համար էլ Շամբան Բաղապշի մահից հետո անմիջապես կանչվեց Մոսկվա և որոշակի խորհրդատվություն ստացավ։

Մյուս կողմից էլ` Սերգեյ Շամբան ռուսամետության տեսանկյունից ունի ուժեղ մրցակից՝ հանձինս Ռաուլ Խաջիմբայի, ով համարվում է Վլադիմիր Պուտինի կադրն ու աբխազական ընդդիմության առաջնորդը։ Հաղթելու ամենափոքր հավանականությունն ունի նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, ով համարվում է աբխազամետ և ընդհանրապես անընդունելի է Կրեմլի համար։

Չի բացառվում, որ Աբխազիայի նախագահական մարաթոնի պատճառով կարող են տարաձայնություններ առաջանալ Պուտինի ու Մեդվեդևի միջև։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ում կաջակցի Ռուսաստանի վարչապետը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում