ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հրահանգել է պատրաստվել Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով գործընթացին մոտ մի քանի աղբյուրների:
Նշվում է, որ Թրամփը կարող է Սեուլի հետ գործարքի դադարեցման մասին պաշտոնապես հայտարարել արդեն այս շաբաթ, թեև չի բացառվում, որ նա համաձայնվի վերանայել պայմանագրի պայմանները:
Թերթի տեղեկությամբ՝ Թրամփի խորհրդականներից ոմանք դեմ են այդ քայլին՝ համարելով, որ այն կհարվածի ինչպես ամերիկյան տնտեսությանը, այնպես էլ՝ դաշնակցի հետ հարաբերություններին Կորեական թերակղզում ճգնաժամի պայմաններում:
Սպիտակ տան մամլո քարտուղարը թերթին ասել է, որ հարցը քննարկվում է, սակայն նախագահի վարչակազմը պաշտոնական հայտարարություն անել առայժմ պատրաստ չէ:










































