Կալաշնիկովը երևանում փողոցների անվանափոխության հարցը թշնամական գործողություն չպետք է դիտարկեր: Քաղաքական ուժերը որոշակի հարցեր պետք է վերաիմաստավորեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով երեկ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանում ընթացք տրվի փողոցների անվանափոխման նախաձեռնությանը, Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլերի մասին մտածել:
«Ուզում եմ չհավատալ, որ սա Ռուսաստանի պաշտոնական վերաբերմունքն է փողոցների անվանափոխությանը և չեմ կարող մտածել, որ դաշնակից Ռուաստանի քաղաքական էլիտան այսքան սահմանափակ է: Ռուաստանը ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան Հայաստանում փողոցների անվանափոխությունը»,-նկատեց Հայկ Կոնջորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում











































