«Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում Deutsche Post DHL ընկերությունն իրականացնում է GARD ծրագիրը, որի շրջանակներում հոկտեմբերի 7-10-ը կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացի նպատակն է օդանավակայանների աշխատակիցներին նախապատրաստել բնական աղետների ժամանակ նյութատեխնիկական մարտահրավերների հաղթահարմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան նշեց, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մեծ դաս էր Հայաստանի իշխանությունների համար՝ վերանայելու բնական աղետներից պաշտպանվելու մեխանիզմները:
Ծրագրի շրջանակներում օդանավակայանների անձնակազմը, ինչպես նաև կառավարության և տեղական գերատեսչությունների ներկայացուցիչները կգնահատեն օդանավակայանների տեղանքը, կմշակեն արտակարգ իրավիճակների արձագանքման տեղային և մանրամասն պլաններ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































