Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Մեկամյա կառավարության ամենամեծ բացթողումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին հանձնարարել է նախարարներին պատրաստել նոր կառավարության մեկ տարվա աշխատանքի հաշվետվություն, բնականաբար՝ ըստ իրենց ոլորտների: Կառավարության գործունեության մեկ տարին կլրանա շատ շուտով: Այդ կառավարությունը դեռևս ցույց չի տվել որևէ այնպիսի արդյունք, որն ավելին կլինի, քան, օրինակ, նախորդ մյուս կառավարություններն իրենց գործունեության տարեդարձին: Հենց այն, որ վարչապետը հայտարարում է, թե պետք է պատրաստել կատարված աշխատանքի հաշվետվություն, պարզորոշ վկայում է, որ աշխատանք, որպես այդպիսին, գործնականում գոյություն չունի: Որովհետև կառավարության աշխատանքի պարագայում հաշվետվություն կազմել պետք չէ՝ հաշվետվությունը հանրությունը պետք է զգա իր մաշկի վրա: Բացատրությունը, թե տնտեսական ցածր բազայի պայմաններում հասարակությունը դեռ երկար ժամանակ չի կարող իր վրա շոշափելիորեն զգա տնտեսական աճի էֆեկտը, հիմնավոր չէ:

Հիմնավոր չէ այն պարզ պատճառով, որ հասարակությունը կառավարությունից ամենևին չի ակնկալում իր խրճիթը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի նման վերածել թագավորական պալատի: Եթե հասարակությունն ակնկալեր հենց դա, ապա տրամաբանական կլիներ բացատրությունը, որ տնտեսական շարունակվող անկումներից հետո շատ դժվար է մեկ տարվա ընթացքում կենսամակարդակն ու տնտեսական վիճակը բերել աչք ծակող և անհերքելի վերելքի: Բայց հանրության ակնկալիքն այլ է՝ տեսնել հեռանկար, կամ պայմանական ասած՝ տեսնել, որ կառավարությունը բերել է շինանյութը դատարկել իր խրճիթի կողքին, այսինքն՝ կատարել է պալատի ուղղությամբ առաջին քայլը: Բայց շինանյութը խրճիթի կողքին դատարկված չէ, առայժմ գործողությունները տանում են միայն խրճիթի բարեկարգմանը, այսպես ասած՝ արտաքին տեսքի նորոգմանը:

Դա իհարկե կարևոր է, բայց խնդիրն այն է, որ այդ գործով զբաղվել են գրեթե բոլոր կառավարությունները: Օրինակ՝ պարբերաբար փոփոխություններ են եղել, ասենք, ՊԵԿ աշխատանքում, բայց այդ կառույցի աշխատանքը հիմնավորապես, այսինքն՝ խորքից չի փոխվել առ այսօր: Եվ խոսքը բոլոր պետական կառույցների մասին է: Անկախության առաջին տարիներին հասարակությունը խորհրդային միապաղաղությունից հետո ոսկե դղյակ չէր ստացել կամ շոշափում, բայց լի էր ոգևորությամբ և սպասումով, լի էր հեռանկարի հանդեպ որոշակի վստահությամբ: Թե ինչ էեղավ այդ ամենի հետ ավելի ուշ, շատ է խոսվել, խոսվում, դեռ կխոսվի: Սակայն «առակն այն կցուցանե», որ հանրությունը ոսկե դղյակներից չէ, որ ոգևորվում է կամ դրանք չէ, որ սպասում է պետության հեռանկարի հանդեպ վստահությամբ լցվելու համար: Հետևաբար, դա չէ նաև այն պատասխանը, այն արդյունքը, որ հանրությունը կառավարություններից սպասում է այսօր, հիմա: Ըստ այդմ «ժամանակ է պետք»-ը այն պատասխանը չէ, որ համարժեք է հանրային սպասմանը: Հանրությունը սպասում է վստահության խորքային ազդակների, համոզիչ ազդակների և օրինակների, որոնք, եթե կուզեք, կարող են նույնիսկ չլինել էականորեն նյութականացված, բայց ունենան առավել ազդեցիկ իմաստ և նշանակություն, քան նյութը, որ կարող է շոշափվել:

Նոր կառավարության ամենամեծ բացթողումը եղել է այն, ինչ բոլոր կառավարությունների բացթողումը՝ կառավարությունը չի կարողացել հանրությանը տալ ապագայի համոզիչ տեսլական և մոտիվացիա: Դա փորձել է անել լոկ ճառերով, իսկ իր գործունեության տարեդարձին էլ պատրաստվում է անել ինչ որ թվերով, վիճակագրությամբ: Այսինքն՝ պարզ է, որ չի ստացվելու, եթե հետո անգամ տասը սոցիոլոգ համաժամանակյա ասուլիս տան ու հայտարարեն, որ վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ 70-80 տոկոսի տիրույթում կամ նույնիսկ աճում է: Եվ եթե նույնիսկ դա համապատասխանի իրականությանը, կվկայի ընդամենն իրականության վերաբերյալ կառավարության նեղ պատկերացումների մասին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում