Մայրաքաղաքում սահմռկեցուցիչ դեպքի մասին ահազանգել է մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս պատմել է, որ իր փոքրիկ դստեր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել խորթ պապիկը և իր քրոջ ամուսինը։
Բացի այդ՝ փոքրիկին խորթ պապը ցույց է տվել հանգուցյալ կնոջը ծեծելու կադրերը պարունակող տեսագրությունը։
Մանկահասակ երեխայի մայրն ասել է նաև, որ իր մոր ամուսինը բռնությւոն է գործադրել նաև իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով ձեռնափայտով։
«Փաստինֆո»–ին հայտնի է դարձել, որ ոստիկանութունում հետաքննություն է սկսվել և ստուգվում են հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։








































