Dior-ը հրապարակել է Miss Dior Eau de Parfum-ի գովազդային արշավի նոր տարբերակը. դրա «դեմքն» է դարձել 36-ամյա Նատալի Պորտմանը: Դերասանուհին, որը նաև երկու երեխաների մայր է, ոգեշնչում է նորաձևության տանը արդեն 3 տարի, իսկ նրա մասնակցությամբ գովազդային արշավները միշտ լինում են վառ և անմոռանալի:
Այդպիսին էր նաև այս մեկը. ամբողջ ֆոտոշարքի և տեսահոլովակի լեյտմոտիվը հետևյալն էր՝ «Իսկ ինչի՞ ես դու պատրաստ հանուն սիրո»: Նատալին կառամատույցից նետվում է ծովը, իսկ վարդագույն կաբրիոլետով գետնի վրա սեր խոստովանում և հիշում հարաբերությունների վառ պահերը:
Այս պարֆումերային կոմպոզիցիան, որի կենտրոնում վարդի, կիտրոնի և մանդարինի նոտաներ են, ներկայացվել է մայիսին Château de La Colle Noire հնագույն ամրոցում: Դրա ստեղծողն է Dior Ֆրանսուա Դեմաշին: Օծանելիքի օրիգինալ տարբերակը ստեղծվել է 70 տարի առաջ՝ 1947 թվականին:













































