Հոլիվուդի երկու լեգենդներ՝ Ջեյն Ֆոնդան և Ռոբերտ Ռեդֆորդը, ուրբաթ վայրէջք կատարեցին Լիդո կղզի, որտեղ անցկացվում է Վենետիկի կինոփառատոնը: Դերասաններն արժանացան պատվավոր «Ոսկե առյուծների»՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կինոյի պալատի մեծ դահլիճում, իսկ պարգևները կինոաստղերին հանձնել է Իտալիայի մշակույթի, զբոսաշրջության և մշակութային ժառանգության նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Բազմաթիվ մրցանակների արժանացած Հոլիվուդի «վետերանները» ներկայացրել են «Մեր հոգիները գիշերը» (Our Souls at Night) ֆիլմը:
«Ռոբերտը հրաշալի համբուրվում է՝ ինչպես այն ժամանակ, երբ մենք 20 տարեկան էինք»,- խոստովանել է 79-ամյա Ֆոնդան:
Նկարահանման հրապարակում դերասաններն առաջին անգամ հանդիպել են 1965-ին: «Մեր հոգիները գիշերը» արդեն 4-րդ նրանց համատեղ ֆիլմն է:









































