Ռուս 28 միլիարդատերերի միասնական կապիտալը 2017թ. հունվարից մինչև օգոստոս ավելացել է 17,09 մլրդ դոլարով: Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները:
Ըստ այդմ՝ Ալեքսեյ Մորդաշովը՝ «Սևերստալ» ԲԲԲ-ի հիմնական բաժնետերը և Ռուսաստանի ամենահարուստ մարդը (նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար) 8 ամսում իր կապիտալն ավելացրել է 1,49 մլրդ դոլարով:
Ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնում է ռուս միլիարդատեր, գործարար Վլադիմիր Պոտանինը, որը ստացել է 905 մլն դոլար. նրա կարողությունը այս պահին կազմում է 17,5 մլրդ դոլար:
Երրորդ տեղը գրավում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահТ Վլադիմիր Լիսինը, որի կապիտալը հունվարից ավելացել է $3,47 մլրդ-ով և կազմում է $16,6 մլրդ: Լիսինը գերազանցել է «Ռենովա» խմբի ղեկավար Վիկտոր Վեկսելբերգին, որը հայտնվել է 4-րդ տեղում՝ 15,6 մլրդ դոլարով:
Հաջորդում են «Լուկօյլի» ղեկավար Վագիտ Ալեքպերովը և «Օնեքսիմ»-ի հիմնադիր Միխաիլ Պրոխորովը: Ընդ որում, վերջինս իր կապիտալն ավելացրել է $470 մլն-ով, իսկ Ալեքպերովը՝ կրճատել $693 մլն-ով:









































