Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապատել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությունը և հայտարարել, որ այդ գործողությունները կարող են տանել Բեռլինի և Անկարայի հարաբերությունների վերանայման՝ հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք պետք է վճռականորեն գործենք»,-ասել է Մերկելը Նյուրնբերգում գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա հավելել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հավանաբար անհրաժեշտ է վերանայել հարաբերություններն Անկարայի հետ։
Մերկելը կարծում է, որ ներկա պահին անընդունելի է Թուրքիա-ԵՄ մաքսային միության ստեղծման մասին բանակցությունների շարունակություն ակնկալելը։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայում Գերմանայի ևս 2 քաղաքացու ձերբակալության մասին։ Գերմանիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ «խոսքը կարող է լինել քաղաքական մեղադրանքների մասին»։








































