Անգլիական Լիվերպուլ քաղաքում խուլիգանն ակնթարթորեն պիցցերիայում է տեղադրել հրավառության սարք՝ 70 համազարկով։ Տեսանյութը հրապարակել է RT-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն արագ մտնում հաստատություն, դնում սարքավորումն ու հեռանում՝ փակելով դուռը։
Ներսում եղած երկու տղամարդիկ հասցրել են խոհանոցում թաքնվել մինչ լիցքերի բռնկումը։ Լուրջ վնաս է հասցվել միայն հաստատությանը։ Ոստիկանությունը փնտրում է չարագործին։









































