Ռոչեսթերի բժշկական կենտրոնի (ԱՄՆ) նյարդակենսաբաններն իրականացրել են երաժիշտ Դեն Ֆաբիոյի ուղեղի թարախակույտի հեռացման վիրահատություն։ Նա վիրահատության ժամանակ սաքսոֆոն է նվագել։ Այս մասին հայտնում է ScienceAlert պարբերականը։
«Ուղեղի բարորակ ուռուցք» ախտորոշումը Ֆաբիոյին տվել էին 25 տարեկանում։ Նորագոյացությունը գտնվել է այն հատվածում, որը կարևոր է երաժշտական գործիքներ նվագելու համար, այդ իսկ պատճառով վիրահատությունը կարող էր վնասել այդ գործառույթները, ինչպես նաև խախտել կապը ուղեղի տարբեր հատվածների միջև։ Բժիշկները ստիպված էին ստեղծել Ֆաբիոյի պրոֆեսիոնալ հմտությունների համար կարևոր նեյրոնային հատվածների եռաչափ քարտեզը։
Գործընթացի ժամանակ հիվանդը գիտակից է մնացել։ Մինչ նրան վիրահատում էին, նա սաքսոֆոն է նվագել։ Դա օգնել է մասնագետներին պարզել ուղեղի առանցքային գոտիները, որոնք պատախանատու են երաժշտական ունակությունների համար, և խուսափել դրանք վնասելուց։








































