Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելել են օգտվել Facebook և այլ սոցիալական կայքերից` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:
Բրիգադային գեներալ Մուհամմեդ Ալի Ասուդին հարցազրույցի ժամանակ ասել է, որ կորպուսն ակտիվ դեր է խաղում համացանցում, սակայն չի կարող օգտվել սոցիալական ցանցերից:
Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմաքաղաքական էլիտար ստորաբաժանում է և Իրանի զինված ուժերի մասն է կազմում:








































