Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայից դեպի Մոլդովական փողոց ընթանալիս խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը 15 րոպե զննելով վրաերթի ենթարկվածին՝ չէր կողմնորոշվում. տղամարդը, ով կլիներ մոտ 30 տարեկան, կենդանի է՞, թե՞ մահացել է, և միայն 15 րոպե անց նրան տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում հրաժարվել են մահացածի դին ընդունել՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ մահացածին չպետք է տեղափոխեին դեպքի վայրից, մինչև չժամանեին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ճանապարհային ոստիկանությունը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները և դատական բժիշկը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում