Wednesday, 24 06 2026
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը

«Մայքրոսոֆթ»-ը կհամագործակցի Հայաստանի առողջապահության նախարարության հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների և հանրային հատվածի հետ աշխատանքների գլխավոր տնօրեն Կոստաս Լուկասը նշել է, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած ընդունելության ժամանակ քննարկել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Կոստաս Լուկասն ընդգծել է, որ «Մայքրոսոֆթ»-ը կարող է իր դերակատարությունը և ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման ծրագրերում, հատկապես` առողջապահության ոլորտում։ Նա հավելել է, որ մեծ փորձառություն ունեն հեռաբժշկության և մեծաքանակ տվյալների վերլուծական մշակման գործում։

Լևոն Ալթունյանը «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` թվային համակարգի հետ առնչող քայլերին։ Նշել է, որ արդեն իսկ գործող էլեկտրոնային առողջապահության համակարգը տեխնիկապես ամբողջությամբ կներդրվի մինչև 2018թ. ավարտը։ Նախարարը ներկայացրել է իրականացվող ևս մի շարք ծրագրեր, որոնք համակարգված կառավարում են պահանջում։

«Մայքրոսոֆթ»-ի պետական հատվածի աշխատանքների ղեկավար Եվոնգելոս Քրիստաֆիդիսն ընդգծել է, որ հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ ունեցող իրենց կազմակերպությունը կարող է մեծ ներդրում ունենալ իրականացվող ծրագրերի թվայնացման և տվյալների մշակման գործում։

Նախարար Ալթունյանն առաջարկել է ծրագրերը համակարգողների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկում` համագործակցության եզրերը հստակեցնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում