Thursday, 04 06 2026
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ

Վարչապետը առաջինից դարձավ վերջինը

ՀՀԿ վարչապետի թեկնածուն պարզ կլինի ապրիլին՝ հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Առաջին հայացքից այդ հայտարարությունը հերթապահ ֆրազ է, որով Բաբլոյանը կամ որևէ այլ ՀՀԿ-ական պատասխանում է և թերևս պետք է պատասխանի վարչապետի 2018-ի թեկնածուի մասին լրագրողական հարցերին: Ուրիշ ինչ պատասխանել, եթե գլխավոր որոշողը՝ Սերժ Սարգսյանը, որևէ կերպ չի բացահայտում իր պլաններն ու ապագայի հնարավոր սցենարները: Եվ եթե անգամ որոշողը նա չի լինելու, ապա միևնույն է՝ դա էլ պարզ չէ, երաշխավորված չէ, հետևաբար Հայաստանի իշխող համակարգում չկա մեկը, որը կկարողանա սկզբունքորեն այլ պատասխան տալ վարչապետի թեկնածուի մասին հարցերին, քան այն, որ պարզ կլինի ապրիլին:

Մյուս կողմից՝ վարչապետի՝ առաջին հայացքից ամենակարևոր թվացող հարցը ժամանակի ընթացքում կարծես թե հայտնվում է «հերթի վերջում»: Կառավարման համակարգի փոփոխություններից և խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի հարցը դիտարկվում էր այդ ամենի ֆոնին ամենաառանցքայինը: Սակայն ժամանակի ընթացքում տեղի ունեցողն իր տրամաբանությամբ վկայեց, որ իրավիճակը շատ ավելի բարդ ու բազմաշերտ տրանսֆորմացիաների փուլում է, քան պարզապես վարչապետի անձ, անուն որոշելը կամ պարզելը: Ընդ որում, թերևս հենց դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ԱԺ ընտրությունից հետո հայտարարում էր, որ շատերը երևի թե չեն էլ պատկերացնում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում: Իսկ Հայաստանում իսկապես տեղի է ունենում խորքային տրանսֆորմացիա, որտեղ իշխանությունը ապակենտրոնացվում է, ոչ թե փոխվում է իշխանության կենտրոնը: Այսինքն՝ պետության ղեկը Բաղրամյան 26-ից չի տեղափոխվում Հանրապետության հրապարակ և նույնիսկ ոչ էլ Մելիք-Ադամյան փողոց: Պետության ղեկը մասնատվում և բաժանվում է տարբեր «հասցեներով», այսինքն՝ իշխանության կենտրոնը տեղից տեղ չի անցնում, այլ վերածվում է մասերի:

Իշխանության այդ ապակենտրոնացումը անկասկած թելադրված է նոր իրողություններով թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի մասշտաբով: Այդ նոր իրողություններին ամենաբնորոշը այն է, որ առկա է հին համակարգերի ռեսուրսային ճգնաժամ, և ներկայումս էապես սրվել է դրանց համար պայքարը բոլոր առումներով: Եվ այստեղ իշխանության ապակենտրոնացման միջոցով Սերժ Սարգսյանը ոչ միայն փորձում է լուծել իր քաղաքական ճակատագրի հարցը, այլ նաև ընդհանրապես համակարգի, այսպես ասած, ամրության: Հանելով կախվածությունը մեկ կենտրոնից՝ Սարգսյանը գործնականում «ցրում» է թիրախները:

Դա նոր իրողություն է ընդդիմության ու հասարակության համար, որը տարիներ շարունակ վարժվել է ընդամենը մեկ թիրախի մեթոդաբանությանը և մինչ այժմ էլ համառորեն հրաժարվում է այն մի կողմ դնելուց, դրա սնանկությունն ու անհեռանկարությունն ընդունելուց: Միաժամանակ նաև խորացնելով բաժանարար գծերը և հակակշիռները՝ Սերժ Սարգսյանը գրեթե չեզոքացնում է ներհամակարգային հեղաշրջումների վտանգները կամ ռիսկերը, քանի որ այժմ մեկի հարցը լուծելով՝ չի լուծվում ամբողջի հարցը, քանի որ ամբողջ, որպես այդպիսին, այլևս չկա, և կան իշխանության դե յուրե մի քանի կենտրոններ:

Դա նշանակում է, որ այդ իրողության պայմաններում ձևավորվելիք ստատուս քվոն հետագայում շատ դժվար է լինելու խախտել ներքին հակասությունների միջոցով, և ստատուս քվոյի փոփոխության համար կարող է գործել գերազանցապես մի բան՝ ներքին պայմանավորվածությունը:

Այդպիսով Սերժ Սարգսյանը չեզոքացնում է ռեսուրսների համար պայքարի ուժգնացման նախադրյալների պայմաններում ներհամակարգային լարվածության աճն ու սահմանների ընդլայնումը: Այդ տրանսֆորմացիաների պայմաններում վարչապետի հարցը իսկապես դառնում է ամենավերջինը և արդեն նույնիսկ ոչ էլ մենեջերական, այլ զուտ տեխնիկական հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում