Քրեական հեղինակություն օշականցի Գևորիկի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ տվյալներ են ստացվել և քրեական գործ է հարուցվել:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2017 թվականի ապրիլին 10-ին Աշտարակում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք 2017թ. ապրիլ ամսին նախապատրաստել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գևորգ Մելիքյանի սպանությունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չեն կարողացել հասցնել:
ՔԿ-ից նաև տեղեկացրել են, որ 2017թ. օգոստոսի 15-ին որոշում է կայացվել Գևորգ Մելիքյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Կատարվում է նախաքննություն, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում








































