Թուրքիայում նոյեմբերին տեղի կունենա «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը», որի օրակարգում ընդգրկված կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին հայտնում է «Աքշամ» օրաթերթը։ Համաժողովը կբացի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Համաժողովին կմասնակցեն մտավորականներ, պատմաբաններ, արխիվագետներ, ովքեր, «հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային նյութերի վրա, կքննարկեն պատմական փաստերը»:
Նշվում է, որ համաժողովի ընթացքում կանցկացվեն քննարկումներ՝ «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը» և «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրերով։








































