1889 թ. հոկտեմբերի 6-ին բացվել է Փարիզի հայտնի դասական «Մուլեն Ռուժ» կաբարեն: Այս կապակցությամբ spletnik.ru-ն ներկայացրել է հինգ լավագույն ֆիլմերը կաբարեի մասին:
Կաբարեի մասին ամենահայտնի ֆիլմը «Մուլեն Ռուժ»-ն է: Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը դարձած ակումբի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1928 թ., ավելի ուշ թողարկվել է ևս երեք ֆիլմ: Սակայն միայն 1952 թ. 5-րդ տարբերակն է մեծ հաջողություններ գրանցել: Այնուամենայնիվ, ամենահայտնին 2001 թ. նկարահանված ֆիլմն է, որի ռեժիոսրը Բազ Լուրմանն է, իսկ գլխավոր դերակատարները Նիքոլ Քիդմանը և Էվան ՄաքԳրեգորը:


«Մուլեն Ռուժ»-ին հետևում է «Կաբարե» ֆիլմը (1972թ.)` Լայզա Մինելիի մասնակցությամբ: Դերասանուհին ստանձնել է ամերիկացի երգչուհի Սալլի Բոուլզի դերը: Ֆիլմն արժանացել է ութ «Օսկար»-ի:


Երրորդ հորիզոնականում է «Բուռլեսկ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարները Շերը և Քրիստինա Ագիլերան են:


Արտիստների ոչ հեշտ կյանքի մասին պատմող ֆիլմերից է Luci del varietà-ն, որը հանրահայտ Ֆեդերիկո Ֆելինիի դեբյուտային ֆիլմն է:


Իսկ հինգերորդ հորիզոնականում է հայտնվել 2006 թ. նկարահանված ֆրանսիական «Կաբարե Փարադիզ» երգիծական ֆիլմը:











































